6. Որոշեք հետևյալ նյութաքանակներով գազային քլորի մոլեկուլների թիվը՝ ա) 0,1 մոլ, բ) 0,5 մոլ, գ) 1 մոլ, դ) 3 մոլ:
7. Որքան է լիթիում տարրի զանգվածային բաժինը (%) Li2SO3 բանա-
ձևային միավորով նյութում:
8. Ո՞ր նյութի մոլեկուլում է թթվածնի մոլային բաժինն առավել մեծ.
1) CO2
2) SO2
3) SO3
4) SiO2
9 Արդյոք նույն, թե տարբեր նյութաքանակներ են հետևյալ զանգվածնե-
րով զույգ նյութերում.
ա) 98 գ H3PO4 և 17 գ NH3, բ) 49 գ H3PO4 և 49 գ H2SO4:
10. Որքան է 0,2 մոլ կալիումի հիդրօքսիդի զանգվածը (գ):